Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Թերթերի տեսություն

Ֆինանսների նախարարի՝ Նյու Յորք թռչելու տոմսն արժեցել է 5 հազար 500 դոլար. «ՀԺ»

10:10, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Ֆինանսների նախարարի՝ Նյու Յորք թռչելու տոմսն արժեցել է 5 հազար 500 դոլար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսն արժեցել է 2 միլիոն 743 հազար դրամ կամ ավելի քան 5 հազար 500 դոլար: Տոմսն այդչափ թանկ է եղել, քանի որ նախարարը թռել է բիզնես դասով:
     Նման արտոնյալ կարգավիճակ ունեն միայն ԱԱԽ անդամները: Եվ հետաքրքիրն այն է, որ այս տոմսը գնվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, թե ավիատոմսերի գնման դեպքում պետք է վերացնեք «պրիմիտիվ գողությունները»:
     Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս երթուղու բիզնես դասի տոմսերի շուկայական արժեքը շատ ավելի ցածր էլ է լինում 3-4 հազար դոլարի չափով: Այսինքն «Էկենգը» այնքան էլ խնայողաբար չի մոտեցել այդ հարցին:
     Մյուս կողմից էլ «Էկենգը» նույն չվերթով մի տոմս ձեռք է բերել նաև էներգետիկայի նախարարության համար, որն արժեցել է ընդամենը 392 հազար դրամ` 6-7 անգամ ավելի էժան»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

1651 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am