Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

ՀՀ-ում խոզաբուծությունը կկենտրոնանա մի քանի օլիգարխների ձեռքում. «ՀԺ»

10:00, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
ՀՀ-ում խոզաբուծությունը կկենտրոնանա մի քանի օլիգարխների ձեռքում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները մեծ վտանգներ են տեսնում իրենց բիզնեսի համար: Նրանց համոզմամբ հաջորդ տարվա գարնանից ՀՀ-ում խոզաբուծությունը կկենտրոնանա մի քանի օլիգարխների ձեռքում:
     Խնդիրն այն է, որ մի քանի ամիս առաջ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կտրուկ հզորացրել է իր խոզաբուծական ֆերմաները: Խոզի մսի մթերման գնի նվազման պատճառով ֆերմերները չեն ստանալու իրենց ակնկալած եկամուտները:
     Նրանք հույս ունեն, որ գոնե Ամանորի նախաշեմին կկարողանան արագ իրացնել իրենց արտադրանքը, բայց պատկերացում չունեն, թե ինչ են անելու դրանից հետո: Ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ մթերման ցածր գինը խոզաբուծությունը դարձնում է անեկամտաբեր»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

1833 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am