Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ավոկադոն իր կալորիականությամբ գերազանցում է ձվին և մսին

02:10, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավոկադոն իր կալորիականությամբ գերազանցում է ձվին և մսին

Թեև ավոկադոն լայն կիրառում չունի, այն հարուստ է հակաօքսիդանտներով և խորհուրդ է տվում կիրառել քաղցկեղի դեմ պայքարող հիվանդներին: Այն հզոր կանխարգելիչ միջոց է: Ավոկադոն կիրառվում է որպես նախապահպանություն՝ սակավարյունության, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ստամոքսաբորբի, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի դեպքում։ Լավացնում է տեսողությունը, հիշողությունը և կրճատում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Ավոկադոյի պտուղների մեջ պարունակվող ֆոլաթթուն նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Այն պարունակում է նաև վիտամին A, B, (B1, B2, B3, B9) K, E, F պղինձ, դիետիկ մազաթելիկներ: Մեքսիկայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սննդակարգում ավոկադոյի օգտագործումը նպաստում է օրգանիզմում բակտերիաների վերացմանը, մասնավորապես, այնպիսի վարակների, ինչպիսին լիստերիոզն է: Մասնագետներն ապացուցել են, որ հակաբորբոքային այս միջոցն օգտագործում են հակաբիոտիկներ արտադրող թանկարժեք ապրանքանիշերը: Հետազոտողները, սակայն, ընդգծում են, որ տվյալ միջոցի մեծ չափաքանակը կարող է ազդեցություն թողնել երիկամների ու լյարդի վրա:

8814 | 0
Facebook