Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները պարզել են` որն է աշխարհի ամենադժվար լեզուն

00:05, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
Գիտնականները պարզել են` որն է աշխարհի ամենադժվար լեզուն

Օսլոյի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ ամենադժվարը, տարօրինակն ու զարմանալին պիրահա ցեղի լեզուն է, որով խոսում են Բրազիլիայի ամազոնյան ջունգլիների բնակիչները: Նրանց լեզվից բացակայում են ընդհանուր հասկացությունները, տեղանունները, թվական անունները և ռեկուրսիան: Ցեղի անդամները միմյանց տարբեր ուղերձներ են սուլում, որոնք հասկացվում են միայն մեղեդիով և հնչերանգով: Նրանց լեզուն սովորելու համար ավելի քան 10 տարի կպահանջվի, ասում են մասնագետները:
     Պիրահաներն զբաղվում են որսորդությամբ և հավաքչությամբ: Նրանց մոտ ընդհանրապես բացակայում է ժամանակի ընկալումը, զուրկ են ամոթի, մեղքի և վիրավորանքի զգացումներից: Նրանք հավատում են անտառի հոգիներին, սակայն որպես այդպիսին բացակայում են կրոնը և ծեսերը, պատկերացում չունեն Աստծո մասին։ Մեծանալուն և ծերանալուն զուգընթաց, պիրահաները փոխում են իրենց անունները՝ միջինը 6-8 տարին մեկ անգամ։

8975 | 0
Facebook