Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Հաջողված ստեղծագործության գաղտնիքը ժպիտն է». Սուրեն Մուրադյանն 86 տարեկան է

15:05, շաբաթ, 26 նոյեմբերի, 2016 թ.
«Հաջողված ստեղծագործության գաղտնիքը ժպիտն է». Սուրեն Մուրադյանն 86 տարեկան է

«Եթե ինձ հարցնեին՝ ո՞րն է մանկական գրողի կոչման առանձնահատկությունը, կասեի՝ զարմանալու հատկությունը։ Մարդը պետք է բոլոր տարիքներում չկորցնի զարմանալու, սիրելու արժանիքը, այլապես նա կդառնա անտարբեր ու չի կարող մանկան նման մաքուր, զարմացած, գեղեցիկ աչքերով նայել կյանքին, մարդկանց»,- զրույցներից մեկում ասել է մանկագիր Սուրեն Մուրադյանն, ով այսօր դառնում է 86 տարեկան:
     Գրչակից ընկերների բնորոշմամբ` Սուրեն Մուրադյանը, ով տասնամյակներ շարունակ բանաստեղծություններ, պոեմներ, շուտասելուկներ ու հանելուկներ է գրում մանուկների համար, անընդհատ հանդիպում ու շփվում է նրանց հետ դպրոցներում, գրադարաններում ու ամառային ճամբարներում, դա է պատճառը, որ մինչ նրա հասակակիցները բոլորը փոխվում են, մեծանում, նույնիսկ ծերանում, իսկ նա միշտ նույն Սուրենն է մնում, նույն ժպտադեմ պատանին:
     «Սուրեն Մուրադյանը 7-70 տարեկան ընթերցողների տաղանդավոր բանաստեղծն է»,- Համո Սահյանն այսպես է բնութագրել Մուրադյանին ու նրա ստեղծագործությունները:
    
     Սուրեն Ստեփանի Մուրադյանը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 26-ին, Լոռու մարզի Ակներ գյուղում։ 1945 թվականին ավարտել է Ակների յոթամյա, իսկ 1948 թվականին՝ Ալավերդու միջնակարգ դպրոցները։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, իսկ 1957 թվականին՝ Մոսկվայի ժուռնալիստիկայի բարձրագույն դասընթացը։
     Մանկական անդրանիկ ժողովածուն՝ «Առաջին երգ»-ը, լույս է տեսել 1953 թվականին։ Հրատարակել է մանկական, քնարական, երգիծական 115 անուն գիրք, որոնց մեծ մասը թարգմանվել է աշխարհի 17 լեզուներով: Նրա ստեղծագործությունների հիման վրա գրվել է ավելի քան 250 երգ։ Գրել է նաև հեքիաթներ և պիեսներ, որոնք բեմադրվել են մի շարք թատրոններում: «Լենինի հոլիկը» (1973 թվական) պոեմն արժանացել է «Դետսկայա լիտերատուրա» հրատարակչության համամիութենական մրցանակին։ Մուրադյանի «Ծաղկամանի գաղտնիքը» (1978 թվական) պիեսը բեմադրվել է Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններում։ Նրա գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով։ Ս. Մուրադյանը կատարել է թարգմանություններ Պ․ Տիչինայից, Ս․ Մարշակից, Կ․ Չուկովսկուց, Ս․ Միխալկովից, Ա․ Բարտոյից։ Մուրադյանի տեքստերով գրվել են 250-ից ավելի երգեր։
     1964 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 1959 թվականից եղել է Ժուռնալիսների միության անդամ։

660 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am