Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Արարատ Խանդոյանին տեղափոխել են ցուրտ ու խոնավ պատժախուց

21:30, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Արարատ Խանդոյանին տեղափոխել են ցուրտ ու խոնավ պատժախուց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբորն՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ այսօր կիրառվել է կարգապահական տույժ և նրան 5 օրով տեղափոխել են պատժախուց: Արարատ Խանդոյանն իր պաշտպան Արա Ղարագյոզյանի միջոցով հայտարարություն է տարածել, որում նաև գրել է, որ այդ պատժախուց տանելով հաշվի չեն առել իր առողջական վատ վիճակը:
     Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
     «Սույնով հայտնում եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի ցուցումով և իմ քաղաքական հայացքների պատճառով ներկայումս ես որպես քաղբանտարկյալ գտնվում եմ ՀՀ ԱՆ «նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: 24.11.2016-ին իմ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ և ինձ 5 օրով տեղափոխել են պատժախուց:
     Պատժախուցը գտնվում է նկուղային հարկում՝ ցուրտ և խոնավ, որի պատուհանի ապակին կոտրված է, ցուրտը ներթափանցում է խուց:
     Քանի որ ես լինելով Արցախյան ազատամարտի մասնակից և որի ընթացքում վիրավորվելով կորցրել եմ առողջությունս, մասնավորապես ձախ երիկամս, փայծաղս, լյարդիս ձախ բլիթի մի մասը և հաստ աղիքիս որոշակի հատվածը: Իմ այս վիճակը հաշվի չառնելով ինձ տեղափոխել են անմխիթար վիճակում գտնվող պատժախուց: Պատժախուցը չի ջեռուցվում և ամենասարսափելին այն է, որ պատժախցի պատուհանի ապակին կոտրված է և ցուրտը ներթափանցում է պատժախուց: Նախ նշեմ, որ իմ պարագայում այդպիսի պայմաններում ինձ պահելն անմարդկային դաժան վերաբերմունք է, որը հանգեցնում է կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ: Նման ձևով ռեժիմը ցանկանում է ճնշում գործադրել ինչպես իմ, այնպես էլ իմ եղբոր՝ քաղբանտարկյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ: Սա ևս հիմք է տալիս ենթադրելու, որ մենք ենթարկվում ենք քաղաքական հետապդնման և մեր կալանավորումը քաղաքական որոշում է:
    
     Քաղբանտարկյալ Արարատ Խանդոյան
     ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ»

2299 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am