Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սթիվեն Ջերարդը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

18:35, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Սթիվեն Ջերարդը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

«Լիվերպուլ»-ի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Անգլիացու վերջին ակումբը «Լոս Անջելես Գելեքսի»-ն էր։ Ամերիկյան ակումբի կազմում նա հանդես է եկել 2015 թվականի հունվարից։ Թիմի կազմում նա անց է կացրել 34 հանդիպում՝ հեղինակելով 5 գնդակ և 14 գոլային փոխանցում։

«Լիվերպուլ»-ի կազմում Ջերարդն անկացրել է 17 մրցաշրջան։ Նա մասնակցել է թիմի 710 հանդիպման՝ հեղինակելով 85 գնդակ։ «Լիվերպուլ»-ի կազմում Սթիվենը դարձել է Անգլիայի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր և Լիգայի գավաթակիր, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի գավաթի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթների խաղարկություններում։

Անգլիայի ազգային հավաքականի կազմում Ջերարդն անց է կացրել 114 հանդիպում՝ հեղինակելով 21 գնդակ։ Ազգային հավաքականում անցկացրած հանդիպումների թվով նա զիջում է միայն Փիթեր Շիլթոնին և Դևիդ Բեքհեմին։

7236 | 0
Facebook