Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Հռիփսիմե Խուրշուդյանը միջազգային կարգի մրցավար է դառնալու

17:15, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Հռիփսիմե Խուրշուդյանը միջազգային կարգի մրցավար է դառնալու

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հայտարարեց, որ Եվրոպայի գործող չեմպիոնուհի գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը մարզական կարիերայի ավարտից հետո միջազգային կարգի մրցավար է դառնալու․

«Նախատեսել ենք, որ Հռիփսիմեն միջազգային կարգի մրցավար է դառնալու։ Արդեն կարիերան ավարտելու տարիքն է մոտենում, իսկ մրցավար 1-2 օրվա մեջ չեն դառնում։ Պատանիների մրցումներին կտանենք որպես մրցավար, կներկայացնենք, տարիների ընթացքում էլ բարձր կարգի մրցավար կդառնա։ Կանանց ծանրամարտում յուրաքանչյուր ֆեդերացիայի համար լավ է մրցավար ունենալը՝ հազար ու մի հարց կա։ Մրցավարների 50%-ը ցանկալի է, որ կանայք լինեն»,- Ալավերդյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Հռիփսիմեն, իր հերթին ավելացրեց, որ ամեն ինչ անելու է՝ սպասումներն արդարացնելու համար.

«Ես ամեն ինչ կանեմ՝ կանանց ծանրամարտը զարգացնելու համար»,- նշեց նա։

| | |
2890 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am