Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Լոռու մարզում ծառն ընկել է 36-ամյա տղամարդու վրա, ով տեղում մահացել է

16:50, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Լոռու մարզում ծառն ընկել է 36-ամյա տղամարդու վրա, ով տեղում մահացել է
     Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ, 36-ամյա Կարեն Տոնոյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Փամբակ գյուղի անտառտնտեսության տարածքից։ Ըստ տեղեկությունների՝ Կ. Տոնոյանը, ով 2 օր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել ծննդավայր՝ Փամբակ գյուղ, իր հորեղբոր 15-ամյա տղայի հետ գնացել էր նշված անատառապետությունը՝ ծառ կտրելու նպատակով, որի ժամանակ կտրված ծառն ընկել է Կ. Տոնոյանի վրա, ով վնասվածքներ է ստացել ու, ցավոք, հիվանդանց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
4028 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am