Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հարցազրույցներ

«Բանակցությունների սայլը տեղից շարժելու համար պետք է խնդրի լուծման նոր հայեցակարգ մշակվի». Արման Մելիքյան

17:05, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Բանակցությունների սայլը տեղից շարժելու համար պետք է խնդրի լուծման նոր հայեցակարգ մշակվի». Արման Մելիքյան

«Իսկապես, ապրիլյան պատերազմին հաջորդած Վիեննայի և Սանկտ-Պետերբուգի հանդիպումներից հետո իրավիճակը սառեցվել է: Նշված հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները դեռ կյանքի չեն կոչվել՝ փոխվստահության ամրապնդման և միջադեպերի հետաքննման փոխպայմանավորված մեխանիզմները ներդրված չեն, իսկ այս պայմաններում հակամարտ կողմերի ղեկավարների հանդիպումները, թերևս, իմաստ չունեն: Բանակցությունների սայլը տեղից շարժելու համար կամ ապրիլից հետո կայացված որոշումները պետք է կյանքի կոչվեն, կամ էլ խնդրի լուծման նոր հայեցակարգ մշակվի»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե տպավորություն է` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցություններ չեն ընթանում, արդյոք գործընթացը փակուղի՞ է մտել, ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:
     Հարցին, թե տարածքների վերադարձի թեման, ըստ նրա, փակվա՞ծ է արդեն, թե՞ անակնկալներ են սպասվում, նշեց. «Քառօրյա պատերազմի քաղաքական արդյունքներն այնպիսին են, որ տարածքների թեման առավել ակտուալ է դարձել՝ Ադրբեջանը, հակառակ տարբեր կողմերից հնչող այլևայլ պնդումների, անվերադարձ կերպով խախտել է 1994 թվականից հաստատված ստատուս քվոն ու եթե հայկական կողմերը քաղաքական նոր արդյունավետ նախաձեռնություններով հանդես չգան, ապա մենք կարող ենք անդառնալի ու շատ ցավոտ կորուստներ ունենալ»:

844 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am