Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության համար մեղադրվողը կարել է աչքերը

16:45, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության համար մեղադրվողը կարել է աչքերը

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության համար մեղադրվող «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավար Մուշեղ Մխիթարյանը երեկ ածելիով կտրել է երակներն ու կարել աչքերը: Այս մասին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է դատավոր Վարդան Աբրահամյանը:
     Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Մեղադրանք է ներկայացված 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, նա կալանավորված է:

6322 | 1
Facebook