Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր սերնդի Hyundai i30 ունիվերսալը նկատվել է թեստերին

01:05, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Նոր սերնդի Hyundai i30 ունիվերսալը նկատվել է թեստերին

Hyundai ընկերությունը սկսել է i30 նոր ունիվերսալի փորձարկումները: Ավտոմեքենան իր անվան մեջ ստացել է CW նախածանցը և ներկայացվելու է հաջորդ տարի, հաղորդում է Motor1-ը: Եվրոպայում նորույթի հիմնական մրցակիցներն են դառնալու Renault Megane Sports Tourer, Skoda Octavia Combi և Peugeot 308 SW-ն:
     Մեքենայի բեռնախցիկի ծավալը գերազանցելու է 540լ-ը: i30 CW–ի սրահում հայտնվելու է ութ դյույմանոց սենսորային էկրանով նոր մուլտիմեդիային համակարգ: Լրացուցիչ վճարի դիմաց ավտոմեքենան հնարավոր կլինի պատվիրել նաև քրուիզ-քոնթրոլ համակարգով, շտապ արգելակման գործառույթով, «մահացած» գոտիների մոնիթորինգի և կայանելու համար նախատեսված օգնության համակարգով:
     Ունիվերսալի շարժիչային շարքի մեջ մտնելու է 1,4-լիտրանոց 100 ձիաուժ հզորությամբ MPI բենզինային շարժիչ: Հաճախորդներին կառաջարկվի նաև 1,0-լիտրանոց բենզինային տուրբո-շարժիչ երեք գլանով, որի հզորությունը կկազմի 120 ձիաուժ: Բացի այդ, ունիվերսալը կկոմպլեկտավորեն 1,4-լիտրանոց տուրբոփքմամբ T-GDI ագրեգատով, որը զարգացնելու է 140 ձիաուժ: Դիզելային շարքը ներկայացվելու է 1,6-լիտրանոց ագրեգատով՝ 95, 110 և 136 ձիաուժ հզորություններով:

15196 | 0
Facebook