Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական բանակը ոչնչացրել է ահաբեկիչներին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ավանի մատույցներում

16:00, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Սիրիական բանակը ոչնչացրել է ահաբեկիչներին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ավանի մատույցներում

Սիրիական կառավարական բանակը դաշնակցային ձևավորումների աջակցությամբ ոչնչացրել է Խարաստայի մատույցներում դիրքեր գրաված ահաբեկիչներին և շարունակում է շրջափակման մեջ վերցնել բնակավայրը, գրում է РИА Новости-ն:
     «Անցած օրվա ընթացքում մեր ուժերը ոչնչացրել են Խարաստայի մատույցներում գտնվող ահաբեկիչներին և մի քանի ֆերմա են գրավել նրա ծայրամասերում: Գրոհն ընթանում է հզոր կրակային աջակցության պայմաններում: «Ջեիշ ալ-Իսլամ» խմբավորման զինյալներն անողոք դիմադրություն են ցուցաբերում»,- պատմել է գործակալությանն աշխարհազորի աղբյուրը:
     Նախօրեին զինվորականները գործողություններ են սկսել, որոնց նպատակը Դամասկոսից մոտ 10 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող Խարաստայի շրջափակումն էր: Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այդ ավանի վերահսկողությունը կենսականորեն անհրաժեշտ է Սիրիայի մայրաքաղաքի և Հոմս քաղաքի միջև անվտանգ տրանսպորտային հաղորդագրության վերականգնման համար:

4327 | 0
Facebook