Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հետաքրքիր է

Եղունգների սնկային հիվանդություններն ու դրանց բուժման ժողովրդական միջոցները

20:05, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
Եղունգների սնկային հիվանդություններն ու դրանց բուժման ժողովրդական միջոցները

Մարդու բոլոր սնկային հիվանդություններն ունեն վարակիչ բնույթ, այսինքն` հարուցվում են հիվանդածին սնկերի պատճառով: Սնկերից ախտահարվում են ամենաշատը մաշկն ու ոտքերը: Վարակվածությունը տեղի է ունենում շփման և կենցաղային միջոցով` հիվանդ մարդուց անցնելով առողջին, երբ չեն պահպանվում անձնական հիգիենայի կանոնները: Օնիխոմիկոզով` ոտքերի, ձեռքերի մատների սնկային հիվանդությամբ վարակումը տեղի է ունենում ընդհանուր կոշիկի կամ էլ ընտանիքում կենցաղի ընդհանուր առարկաների միջոցով:

Օնիխոմիկոզով հեշտությամբ կարելի է վարակվել նաև հասարակական վայրերում` լողավազաններում, սպորտդահլիճներում, բաղնիքներում, այնտեղ, որտեղ խոնավ է, ջերմաստիճանը` բարձր և ոտքերի բաց մաշկի շփումը սնկերի հետ` անխուսափելի:
     Վարակի փոխանցմանը նպաստում են մանիկյուրի ու պեդիկյուրի ժամանակ եղունգամաշկի ու եղունգաթերթիկների վնասումը, փակ կոշիկներ ու սինթետիկ թելերից գուլպաներ հագնելը, մաշկի եղջերային (պաշտպանիչ) շերտը փափկեցնող ու դրանով իսկ մանրէային վարակի ներթափանցմանը նպաստող միջոցների (քսուկներ, լոսյոններ և այլն) լայնորեն օգտագործումն, աղիքների դիսբակտերիոզը, բնակչության լայն զանգվածների միգրացիան և այլն։

Այս հիվանդության բուժումը բավականաչափ երկարատև է, կան ինչպես դեղորայքային, վիրահատական, այնպես էլ` բուսական միջոցներով բուժման եղանակներ:

Եթե չեք ցանկանում դիմել բժշկի և ուզում եք տնային պայմաններում բուժել օնիխոմիկոզն, ապա կարելի է կիրառել հետևյալ միջոցները:

Խնձորի քացախ

Սնկերը չեն կարողանում ապրել թթվային միջավայրում: Այդպիսի միջավայր ստեղծելու համար տարրայի մեջ լցրեք հավասար քանակությամբ ջուր և խնձորի քացախ ու ոտքերը խառնուրդի մեջ պահեք 20 րոպե: Դրանից հետո թողեք, որ չորանան: Կրկնեք այն օրը 2 կամ 3 անգամ: Ժամկետը, որի ընթացքում դուք իսպառ կազատվեք սնկից, կախված է հիվանդության խորության աստիճանից: Ոմանք հաջողությամբ բուժվում են մի քանի շաբաթվա ընթացքում, ոմանց կպահանջվի մեկ տարի:

Եթերային յուղ

Եղունգի սնկի` տնային պայմաններում բուժման մեկ այլ միջոց են եթերային յուղերը, որոնք ունեն ուժեղ հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններ: Դրանցից կարող են լինել վայրի սուսամբարի, թեյի ծառի յուղերը կամ կիտրոնի խտանյութը: Յուղը քսեք ոտքերին, շփեք և թողեք, որ ոտքերը չորանան: Ոմանք անգամ յուղը քսում են ոչ միայն եղունգի վրա, այլև դրա տակը` օգտագործելով հատուկ կաթոցիչ:

Սխտոր

Սխտորի մեկ ատամիկը ճզմեք, դրեք եղունգի վրա, փաթաթեք ցելոֆանով, ապա` թանզիֆով: Թողեք մինչև առավոտ, սկզբնական շրջանում կլինեն բաբախուն ցավեր, որոնց պետք է դիմանալ: Պրոցեդուրան պետք է տևական ժամանակ կրկնել ամեն օր և նոր եղունգներ կաճեն:

Նովոկայինի թրջոցներ

Շատ պարզ ու արդյունավետ միջոց է: Ուղղակի բամբակի վրա լցրեք նովոկային ու գիշերը դրեք եղունգի վրա: Կրկնեք մի քանի գիշեր ու արդյունքը կերևա:

5068 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am