Խնդրում ենք սպասել...

Միջազգային

The Daily Mail-ը հրապարակել է Դոնալդ Թրամփի ընտանեկան լուսանկարները

15:45, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
The Daily Mail-ը հրապարակել է Դոնալդ Թրամփի ընտանեկան լուսանկարները
     ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տոնելուց հետո Դոնալդ Թրամփն էլ ավելի հաճախ է հայտնվում միջազգային մամուլի ուշադրության կիզակետում: Այս անգամ բրիտանական The Daily Mail պարբերականը hրապարակել է բացառիկ լուսանկարներ Դոնալդ Թրամփի և նրա առաջին կնոջ` Իվանա Թրամփի և 3 համատեղ երեխաների ընտանեկան կյանքից: Լրատվականը նշում է, որ լուսանկարներն արվել են աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր միջոցառումների ժամանակ:
     Լրատվականում հրապարակված լուսանկարներն ընդամենը մի չնչին մասն են: Լուսանկաների իրական թիվը գերազանում է 1000-ը: Այդ լուսանկարները 2014թ. կայացած աճուրդի ժամանակ ձեռք է բերել անհայտ մի գնորդ:
     Հիշեցնենք, որ Թրամփն ամուսնացել է 3 անգամ: Նա ունի 5 երեխա և 8 թոռ:
8657 | 0
Facebook