Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Վարչապետը մեզ տեսնում, փախուստի է դիմում». կոնդեցիները բողոքում են

15:15, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Վարչապետը մեզ տեսնում, փախուստի է դիմում». կոնդեցիները բողոքում են

Մոտ 10 տարի առաջ հանրային գերակա շահ ճանաչված տարածքի՝ Կոնդ թաղամասի նախկին բնակիչներն այսօր նորից կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին: Նրանք պահանջում են համարժեք փոխհատուցում քանդված բնակարանների փոխարեն կամ նոր բնակարաններ: «Մեկ մետր քառակուսու դիմաց մեզ առաջարկում են 450 դոլար։ Այդ գնի մեջ չենք կարողանում ոչ մի բան գնել։ Անձամբ ես ունեի երկու սենյականոց բնակարան, որի գումարը կազմում է 20 հազար դոլար։ 16-րդ թաղամասում երկու սենյականոց բնակարանն արժե 30 հազար դոլար, ես ի՞նչ անեմ»,-ասաց բնակիչներից Անահիտ Ղազարյանը: Բնակիչները համոզված են, որ իրենց ձայնը վարչապետին չի հասնում. «Մեզ հարկավոր է մեկ անգամ հանդիպել վարչապետի հետ և 15 րոպեով նրա հետ զրուցել, բայց վարաչպետը կոնդեցիներիս տեսնում, փախուստի է դիմում»,- ասաց տիկինը:
     Հիշեցնենք` 2007 թվականին իրացման գոտի ճանաչված Կոնդ թաղամասում քանդվել են մոտ 200 ընտանիքների տներ: Մարդիկ մնացել են անօթևան, իսկ «Դաուն-Թաուն» ընկերությունը, որը պարտավորվել էր այս ընտանիքներին տներով ապահովել, թաղամասում կառուցվող շենքի շինաշխատանքները կիսատ է թողել:

1245 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am