Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

«Անդրանիկ Կարապետյանը փոխում է քաշային կարգը». Փաշիկ Ալավերդյան

15:00, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Անդրանիկ Կարապետյանը փոխում է քաշային կարգը». Փաշիկ Ալավերդյան

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն անդրադարձավ նաև Ռիոյի օլիմպիական խաղերին ձեռքի վնասվածք ստացած Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանին՝ նշելով, որ նա վերսկսել է մարզումները.

«Անդրանիկը բոլորիս աչքի առաջ լուրջ վնասվածք ստացավ։ Նրա ձեռքը վիրահատվել է Մոսկվայում՝ պրոֆեսոր Կորոլյովի գլխավորությամբ։ Նա արդեն սկսել է թեթևակի մարզումները։ Հույս ունեմ, որ Անդրանիկը կմասնակցի հաջորդ տարի Լոս Անջելեսում կայանալիք աշխարհի առաջնությանը՝ բայց 85 կգ քաշային կարգում, որպեսզի նորից չվնասի նույն ձեռքը։ Ավելի խոշոր մկաններ են պետք նրան, ավելի ամուր ջլեր ու կապաններ։ Նա փոխում է քաշային կարգը։ Անպայման պետք է փոխել, որպեսզի վնասվածքը չկրկնվի»,- Ալավերդյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

982 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am