Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

«Նավթոգազ»-ը միակողմանի վիրտուալ պայքար է տանում «Գազպրոմ»-ի դեմ. Bloomberg

15:05, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Նավթոգազ»-ը միակողմանի վիրտուալ պայքար է տանում «Գազպրոմ»-ի դեմ. Bloomberg

Ուկրաինական «Նավթոգազ»-ը Twitter-ում վիրտուալ պայքար է տանում «Գազպրոմ»-ի դեմ գազի մատակարարման հարցի շուրջ, գրում է Bloomberg-ը:

Ուկրաինական ընկերությունն իր էջում հաճախ հրապարակում է թվիթներ, որոնք նվիրված են Ռուսաստանի հետ գործարքային վեճերին, և տեղադրում է նյութեր, որոնք բացեիբաց քննադատում են դեպի Եվրոպա վառելիքի մատակարարման համար նոր գազատարների շինարարության վերաբերյալ «Գազպրոմ»-ի նախագծերը:

Սեպտեմբերին ընկերությունն անգամ ժամացույցով մի էջի հղում էր հրապարակել, որոնք հաշվարկում էին օրերն այն պահից, երբ «Նավթոգազ»-ը Մոսկվայից գազի վերջին խմբաքանակը գնեց:

«Գազպրոմ»-ը հրաժարվեց մեկնաբանություններ տալ գործակալությանը: Բացի այդ, ռուսական ընկերությունը չի պատասխանել «Նավթոգազ»-ի և ոչ մի թվիթին:

1544 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am