Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արշակ Սադոյանի որդին ընդունել է առաջադրված մեղադրանքը

14:55, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Արշակ Սադոյանի որդին ընդունել է առաջադրված մեղադրանքը

Խորենացի փողոցում հուլիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվող Արշակ Սադոյանի որդին` Արեգ Սադոյանն այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդունել է իր դեմ առաջադրված մեղադրանքը:
     Նշենք, որ Արեգ Սադոյանը մեղադրվում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
     Ավելի վաղ Արշակ Սադոյանը հայտարարել էր, որ «Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են մարդկանց անհիմն բերման ենթարկում: Իմ որդուն` Արեգին ևս ձերբակալել են, ինձ խոստացել էին, որ տղայիս բաց կթողնեն մի քանի ժամից, բայց դեռ անազատության մեջ է առանց որևէ հիմքերի, բացի այդ մեր տանն իրականացրել են խուզարկություն և ապօրինաբար տարել իմ համակարգիչը»:

7196 | 1
Facebook