Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Հովհաննես Հարությունյանը ենթարկվում է ինտենսիվ վերականգնողական բուժման. ՀՀ ԱՆ

14:45, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Հովհաննես Հարությունյանը ենթարկվում է ինտենսիվ վերականգնողական բուժման. ՀՀ ԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում բուժվող «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակն անբավարար է, ինչի կապակցությամբ, «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի երթ իրականացրեց: Նա Առողջապահության նախարարությունից պահանջում էր համապատասխան մասնագետներ ուղարկել Հովհաննեսի ոտքը հետազոտելու համար, քանի որ թե´ վերջինի փաստաբանը, թե´ քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգել էին, թե այն սևացել է, անզգայացել և վիրահատման կարիք ունի:

Նույն օրն իսկ, Հովհաննեսին աջակցող կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել էին ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանի հետ: Վերջինն էլ խոստացել էր` բուժզզնում իրականացնելու նպատակով անհապաղ մասնագետների խումբ ուղարկել Դատապարտյալնների հիվանդանոց: Դրանից հետո, Հ. Հարությունյանին այցելել էր Հայաստանի գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը, հետազոտել և հայտարարել, որ կկայանա կոնսիլիում` (խորհրդակցություն՝ հիվանդությունն ախտորոշելու և նրա բուժման միջոցները որոշելու համար) ՀՀ առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից MAMUL.am-ին հայտնեցին, որ կոնսիլիումն արդեն տեղի է ունեցել։ Կոնսիլիումի արդյունքում բժիշկ-մասնագետները հանգել են եզրակացության, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում բուժվող Հ. Հարությունյանին վիրահատելու անհրաժեշտություն այս պահին չկա, և որոշվել է նրան նշանակել ինտենսիվ վերականգնողական բուժում:
    
     Հիշեցնենք` ՊՊԾ գունդը գրաված և հրազենային վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը գնալով վատթարանում էր: Նա խնդրում էր կա´մ վիրահատել, կա´մ անդամահատել իր անզգայացած ոտքը:

546 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am