Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսում հայտնաբերված` ավելի քան 7000-ամյա կորուսյալ քաղաքը զբոսաշրջությունը խթանելու նոր հույսեր է ներշնչում

18:05, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Եգիպտոսում հայտնաբերված` ավելի քան 7000-ամյա կորուսյալ քաղաքը զբոսաշրջությունը խթանելու նոր հույսեր է ներշնչում

Եգիպտոսում հնագետները բացահայտել են հնագույն քաղաք ու գերեզմանոց` կառուցված Ք. ա. 5316 թ.: BBC News-ը հայտնում է, որ այն հայտնաբերել են տեղացի գիտնականները: Հնագույն քաղաքի ավերակները գտնվում են Սեթի I հուշահամալիրից 40 կմ հեռավորության վրա` Աբիդոսում: Պեղումների վայրում հայտնաբերվել են հյուղակների մնացորդներ, խեցեգործական իրեր և քարե գործիքներ: Գտնվել է նաև 15 խոշոր գերեզման, որոնք մատնանշում են այստեղ թաղվածների բարձր դիրքը:
     Փորձագետները պնդում են, որ գտածոն կարող է լույս սփռել Աբիդոսի պատմության վրա և խթանել 2011-ից անկում ապրած զբոսաշրջությունը երկրում:

9364 | 0
Facebook