Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տրանսպորտի և մշակույթի նախարարները` ՀՀԿ-ին անդամակցելու մասին

12:55, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Տրանսպորտի և մշակույթի նախարարները` ՀՀԿ-ին անդամակցելու մասին

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը ևս պատրաստվում Հանրապետական կուսակցությանն անդամակցել: Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք նրան ստիպե՞լ են ՀՀԿ մտնել, պատասխանել է. «Ոչ: Որոշումն ինքս եմ կայացրել»: Լրագրողները մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից ևս հետաքրքրվել են՝ պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀԿ անդամ դառնալ: Նախարարն ասել է, որ դեռ մտածելու ժամանակ ունի:

2731 | 1
Facebook