Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումը կշրջի Արցախի շրջաններում

16:25, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումը կշրջի Արցախի շրջաններում
     Երվանդ Մանարյանի «Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումն առաջիկա ամիսներին կցուցադրվի Շուշիի, Մարտակերտի, Քարվաճառի, Հադրութի, Մարտունիի, Ասկերանի, Թալիշի շուրջ 7500 երեխաների համար:
     Ներկայացման տիկնիկները պատրաստվել են հենց երեխաների ջանքերով՝ նախապես հայտարարված մրցույթի միջոցով։ Երեխաների կողմից ներկայացվել են հերոսների էսքիզների տարբերակներ, որից հետո ընտրվել են լավագույնները։ Այնուհետև տիկնիկագործների հետ մասնակցել են տիկնիկների պատրաստման գործընթացին։
     Տիկնիկային ներկայացումը լինելու է ինտերակտիվ ձևաչափով։ Երեխաները նախ կքննարկեն պիեսը, թեման ու ակտիվ մասնակցություն կունենան ներկայացման ընթացքում:
     Հանդիսատեսին արվեստի միջոցով կփոխանցվեն հայ ժողովրդի մեծ հաղթանակները՝ Հայկի ճակատամարտից մինչև Շուշի։ Դպրոցականները, ընդրգրկվելով բեմադրության մեջ, ավելի դյուրին կըմբռնեն մատուցվող նյութը։
507 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am