Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

«Մտածեցի, որ մահացել եմ՝ կարդալով լրագրողների գրածը». Հռիփսիմե Խուրշուդյան

12:25, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Մտածեցի, որ մահացել եմ՝ կարդալով լրագրողների գրածը». Հռիփսիմե Խուրշուդյան

Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է և պետք է վերադարձնի բրոնզե մեդալը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Եվրոպայի գործող չեմպիոնուհին նշեց, որ թեև չի ցանկանում, բայց ստիպված է դա անել՝ օրենքին հետևելով։

«Ճիշտն ասած` ինձ եթե մնա, չեմ վերադարձնի, բայց օրենքին հետևելով, եթե ուզեն, պետք է վերադարձնեմ։ Քանի դեռ ժամկետի շուրջ որոշում կայացրած չէ, շարունակելու եմ մարզումներս, մինչև որ հայտնի դառնա, թե ինչ է լինելու։ Տեսնենք` որակազրկման ժամկետն ինչքան կլինի։ Եթե 10 տարով որակազրկեն, ինչ իմաստ ունի մնալու։ Բայց շատ եմ ուզում շարունակել»,- Հռիփսիմեի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Հռիփսիմեն նշեց նաև, որ վիրավորված է լրագրողների վերաբերմունքից.

«Ցավ եմ ապրում, որ մեր հարգելի լրագրողները միայն վատ լուրն են արագ տարածում։ Այնպես են գրում, կարծես մի բառ է պակասում, ցանկանում են գրել «Հռիփսիմե Խուրշուդյանը վերջապես որակազրկվեց»։ Չի կարելի նման բան գրել, չէ որ մարզիկները ձեր ոգևորության կարիքն ունեն։ Ինչո՞ւ չեք նշում, որ Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի գործող չեմպիոն է։ Մեր մարզուհուն պետք է ոգևորել։ Երեկ կարդում եմ, մեկը գրել է․ «Շտապ, վատ լուր․ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ ամբողջ ազգն է վատ տանում»։ Ես մտածեցի, որ մահացել եմ։ Պետք չէ նման կերպ վերաբերվել և նման նյութ տեղադրել»։

Հարցին` ծանրամարտում կան այսօր այն աղջիկներն, ովքեր հաջողությունների կհասնեն միջազգային ասպարեզում, Հռիփսիմեն պատասխանեց. «Այո՛, կան աղջիկներ, ովքեր մեզնից հետո շարունակելու են մեր գործը։ Դա ուրախալի փաստ է։ Մեր Քասախ գյուղում կա երկու աղջիկ՝ Սոնան և Արփինեն (խմբ․՝ Սոնա Պողոսյան և Արփինե Դալալյան), ովքեր մեդալակիրներ են։ Կան Գյումրիում, Արտաշատում։ Ես տեսնում եմ, որ կան»։

6455 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
lili
lili 12:58, 24.11.2016
de lav ha mi txrir hripi jan shan texel mi dir drank anmakartak lprik martiken ete voc baraner urisi djbaxtutyan vra vonc en uraxanum, labaroshveluc araj gone mikij mtachek ai garsheliner