Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն կունենայինք». վարչապետն` Արփինե Հովհաննիսյանին

12:15, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն կունենայինք». վարչապետն` Արփինե Հովհաննիսյանին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է օրենսդրական նախագիծ, որը վերաբերում էր ԱԺ-կառավարության համագործակցությանը: Կարեն Կարապետյանի համար այդ ելույթը երկար թվաց. «Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն կունենայինք, նիստը կարճ կտևեր, եթե չլիներ Արփինե Հովհաննիսյանի երկար զեկույցը»: Դրանից հետո նախագծի վերաբերյալ պարզաբանումներ տվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հրայր Թովմասյանը ևս ցանկանում էր խոսել, սակայն վարչապետն առաջարկեց նրանց առանձին խոսել: «Պարոն Հարությունյան, դա մասնագիտական քննարկում է, եթե ասելու բան ունեք, պարոն Թովմասյանի հետ առանձին նստեք, խոսեք, առանց էդ էլ, երբևէ եղած երկար զեկույց ունեցանք»:
     Նշենք, որ Կարեն Կարապետյանը դեմ է երկար ու ձանձրալի զեկույցներին, նա հանձնարարել է, որ ելույթները հակիրճ լինեն:

5448 | 1
Facebook