Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Օձունի փրկության պատմությունը. եկեղեցու երկրորդ հարկի ավանդատները փլուզման եզրին էին

14:15, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Օձունի փրկության պատմությունը. եկեղեցու երկրորդ հարկի ավանդատները փլուզման եզրին էին

Օձունի եկեղեցին անկախությունից ի վեր հայտնվել էր կործանման եզրին: Միջին ուժգնության երկրաշարժի դեպքում այն կդասվեր Հայկական լեռնաշխարհով սփռված անցյալի ավերակների շարքին:
     «Այն, ինչ մենք տեսանք լանջերի ծածկասարերը հեռացնելուց հետո, շատ ավելին էր, քան մեղմ ասած` վթարային վիճակը: Լրիվ քանդված էին և ամեն օր կարող էին փլվել: Նախապես տախտակամած կապեցինք, որպեսզի փլուզման վտանգը վերացնենք և բանվորների անվտանգությունն ապահովենք, և հեռացրեցինք փլուզման աստիճանի հասած նախկին թաղերը»,- եկեղեցու երկրորդ հարկի ավանդատների վերականգնման մասին պատմում է վերականգնող-շինարար Լեվիկ Ղուկասյանը:
     Նրա խոսքով` այժմ հետագա փլուզման վտանգը վերացվել է և ունենք նորմալ ավանդատներ: «Այսօր այդ ավանդատները չեն գործում, բայց եկեղեցու վերականգման համար անհրաժեշտ էր: Այսօր բոլոր խոռոչները լցվել ու ամրակայվել են»,- նշեց շինարարը:

765 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am