Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Համացանց

«5 տարի առաջ 20-25 մլն դոլար քաղաքապետարանը չուներ, իսկ այսօր 850,000 դոլար է տալիս միայն խորհրդատվություն համար». Մեսրոպ Առաքելյան

11:30, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«5 տարի առաջ 20-25 մլն դոլար քաղաքապետարանը չուներ, իսկ այսօր 850,000 դոլար է տալիս միայն խորհրդատվություն համար». Մեսրոպ Առաքելյան
     Երևանի քաղաքապետարանը նախատեսում է տրանսպորտային համակարգի բարեփոխումների համար ստանալ խորհրդատվություն 850,000 դոլարով, որից հետո պատրաստվում է իրականացնել այդ բարեփոխումները 100 մլն դոլարով:
     «Առաքելություն» կուսակցությունը դեռ 5 տարի առաջ ներկայացրել է տրանսպորտային համակարգի բարեփոխման առաջարկ, որի համար անհրաժեշտ է 20-25 մլն դոլար ու նշել է գումարի աղբյուրը: Քաղաքապետարանը ասում էր փող չկա:
     Ու հիմա որոշել են 100 մլն դոլար ծախսել գազելներից հրաժարվելու համար ու այդ ծախսերի համար էլ խորհուրդ է պետք:
     Հերթական անգամ պարզվում է որ պետական պաշտոնյաններն իրենց հիմնական աշխատանքից չեն հասկանում և դրսից խորհուրդ է պետք: Տղերք մի քիչ գիրք կարդացեք, սովորեք, տարին մի տասն անգամ գործողումների ժամանակ նայեք դրսի համակարգերին, խոսեք մարդկանց հետ, տեղեկություն հավաքեք, ինտերնետ կա արդեն, հետո կարելի է մտածել, նոր բան ստեղծել` դուխով, հավեսով, առանց վախենալու, դա շատ կարևոր է ընդհանրապես:
1315 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am