Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Վարչական խախտումների մասին այսուհետ կտեղեկացնեն նաև հեռախոսն ու էլփոստը

13:05, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Վարչական խախտումների մասին այսուհետ կտեղեկացնեն նաև հեռախոսն ու էլփոստը
     Մոտ մեկ ամիս առաջ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարել էր մշակել այնպիսի մեխանիզմ, որով քաղաքացին, մինչ ունեցվածքի վրա կալանք դրվելը, տեղեկացվի այդ մասին:
     «Այն կարող է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով»,- ասել էր Կ. Կարապետյանը. «Քաղաքացիները դժգոհում են ԴԱՀԿ-ի աշխատանքից. բողոքներն առնչվում են ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը: Օրինակ` քաղաքացուն չեն ծանուցում իր վարչական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում»,- նշել էր վարչապետը:
     ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վարչական խախտումների մասին այսուհետ կտեղեկացնեն նաև հեռախոսն ու էլփոստը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի ծանուցման նոր մեխանիզմն արդեն գործում է: Դա նշանակում է, որ կատարած խախտման մասին բացի փոստատարից, կտեղեկացնի նաև հեռախոսը: Ծանուցումների հասանելիության խնդրի լուծումը երկրի նախագահի հանձնարարականներից էր»:
1071 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am