Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Մեր երկրում չպետք է այդքան բաժանումներ լինեն». «Սիրային խաղեր»` Կամերային թատրոնում

13:35, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Մեր երկրում չպետք է այդքան բաժանումներ լինեն». «Սիրային խաղեր»` Կամերային թատրոնում
     Նոյեմբերի 22-25-ը Երևանում մեկնարկած Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի X հանրապետական փառատոնի շրջանակներում, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին ներկայացավ «Սիրային խաղեր» լիրիկական կատակերգությամբ:
     Ռեժիսորը պրեմիերայից առաջ խոստովանեց, որ թեմայի ընտրության հարցում երկար է մտածել:
     «Երկար քննարկումներից հետո որոշեցինք բեմադրել մի գործ, որն անդրադառնա մեր օրերում տարածված ընտանեկան բաժանումներին: Մեր երկրում չպետք է այդքան բաժանումներ լինեն: Սա է ներկայացման հիմնական ասելիքը»,- նշեց ռեժիսորն, ով հույս ունի, որ ներկայացումը բաց դաս կլինի հանդիսատեսի համար:
     Նշենք, որ Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի X հանրապետական փառատոնին այս տարի կմասնակցեն բեմադրիչներ՝ Երևանից և Գյումրիից: Երևանյան 6 բեմահարթակներում կցուցադրվեն Սամսոն Մովսեսյանի «Մատնչափիկը» և «Վհուկը», Գոռ Մարգարյանի «Մնաց 7 օր», Կարո Բալյանի «Չմարդիկ» և «Դեպի տուն», Նորա Գրիգորյանի «Խնջույք ամառանոցում», Ռաֆայել Ասատրյանի «Սիրային խաղեր», Տաթև Մելքոնյանի «Я ЗдесЪ» ներկայացումները:
837 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am