Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքական կամասուտրան դեռ առջևում է». Գևորգ Պետրոսյան

10:45, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Քաղաքական կամասուտրան դեռ առջևում է». Գևորգ Պետրոսյան
     ԱԺ 2017թ. ընտրություններին ընդառաջ, համոզվում ենք, որ քաղաքական կամասութրան դեռ առջևում է:
     Գալիք իշխանության կաթսայում հայտնվելու նպատակին հասնելու համար աճուրդի է հանված ամեն ինչ...
     Անշուշտ, Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով խայտառակ դիրքերում է, բայց մի բանում մենք բացարձակ առաջատարն ենք ողջ մոլորակում:
     Ամոթը կորցրած, «գունեղ» անցյալը մոռացած, բարոյականության հետ լրիվ վերջնահաշվարկ կատարած, սակայն նամուսից, թասիբից ու բարոյականությունից խոսող անպտուղ գործիչների առատության տեսանկյունից հավասարը չունենք...
     Երբեք չեն հոգնում քաղաքական ճակատներից քաղաքական հետանցքներ գահավիժելուց…
     Ու ամենացավալին այն է, որ քծնողների սերունդը երիտասարդանում ու թրծվում է. փտած անինքնասերներին գալիս են փոխարինելու կոկոն ինքնասիրահարվածները...
     Սկզբունքը, սակայն, մեկն է՝ «մտնել, որքան հնարավոր է՝ խորը» ու հետևից փակել դուռը…
     Դե ինչ, Ամանորի տոներից հետո «հզոր» Կամասութրա է սպասվում...
3221 | 5
Facebook