Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

«Հռիփսիմեն, երևի թե, հայ մարզիկներից ամենաշատն է դոպինգ-թեստ հանձնել». Արման Ղազարյան

14:35, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Հռիփսիմեն, երևի թե, հայ մարզիկներից ամենաշատն է դոպինգ-թեստ հանձնել». Արման Ղազարյան

Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է և պետք է վերադարձնի բրոնզե մեդալը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հռիփսիմեի անձնական մարզիչ Արման Ղազարյանը մեկնաբանեց ՄՕԿ-ի որոշումը.

«Նախ հիշեցնեմ, որ Հռիփսիմեն Եվրոպայի գործող չեմպիոն է և այս տարի կայացած Պուտինի գավաթի հաղթող։ Իմ կարծիքով՝ որակազրկված մարդուն թույլ չեն տալիս մրցումների մասնակցել։ Օլիմպիական խաղերը մյուս մրցումներից տարբերվում են նաև նրանով, որ եթե մարդուն որակազրկում են, ապա մինչև օլիմպիական ավանից դուրս գալը՝ 48 ժամվա ընթացքում որոշում են մեդալը վերցնել, թե ոչ։ Ինչ եմ ուզում ասել՝ անցել է 4 տարի։ Դրանից հետո Հռիփսիմեն բազմաթիվ մրցումների է մասնակցել։ Ինչպե՞ս է դա ստացվում։ Նշեմ նաև, որ Հռիփսիմեն, երևի թե, հայ մարզիկներից ամենաշատն է դոպինգ-թեստ հանձնել՝ և՛ մինչ մրցումները, և՛ մրցումներից հետո»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով աճող սերնդի մասին՝ Ղազարյանը նշեց.

«Վերջերս Մալայզիայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցեց գերծանր քաշային մեր ծանրորդուհի Արփինե Դալալյանը՝ նվաճելով արծաթե մեդալ։ Մինչ այդ մենք աշխարհի պատանեկան առաջնության մեդալ չունեինք։ Մյուս մարզուհին՝ Սոնա Պողոսյանն, օլիմպիական վարկանիշ բերող ծանրորդուհին է, պատանիների օլիմպիական խաղերի մասնակից, ով Հռիփսիմեին փոխարինեց Ռիոյի օլիմպիական խաղերին»։

858 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am