Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

«Մարզիկից մեդալ վերցնելը նույնն է, ինչ Հիտլերի պատճառով Բախին գնդակահարելը». Փաշիկ Ալավերդյան

13:00, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Մարզիկից մեդալ վերցնելը նույնն է, ինչ Հիտլերի պատճառով Բախին գնդակահարելը». Փաշիկ Ալավերդյան

Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է և պետք է վերադարձնի բրոնզե մեդալը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը մեկնաբանեց ՄՕԿ-ի որոշումը՝ նշելով, որ այս ամենն անթույլատրելի է.

«Երբ մեդալը մարզիկին տալիս են, գոնե ականջին փսփսում են. «Դա պահիր, 8 տարի հետո, 6 տարի հետո կարող է հետ ուզենք», իհարկե ոչ: Ասում են՝ սա քեզ, աղջիկ ջան կամ տղա ջան։ Շնորհավորում են, համբուրում այտը, ծաղիկներ տալիս, ուղարկում տուն: Եթե մարզիկն իմանա, որ ժամանակավոր են տվել, կպահի ժամանակավոր։ Նույն բանն է, որ Հիտլերի պատճառով Բախին գնդակահարեն, չէ որ շատ հանցագործություն է եղել գերմանական ազգի մեջ։ Հիտլերը մենակ չի եղել, ու մեկ զինվոր չի եղել։ Կա, այդպիսի դեպք եղել է, մենք համաձայնվել ենք նրանց որոշման հետ, իսկ ինչքան ժամանակով են զրկելու ու ինչ են անելու, որոշելու է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան»,- Ալավերդյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Պարոն Ալավերդյանը նշեց նաև, որ Հայաստանում չկար համապատասխան մասնագետ, որ ներկա գտնվեր Հռիփսիմեի դոպինգ-փորձանմուշի վերստուգմանը.

«Հռիփսիմեի B փորձանմուշը բացելու համար պետք է մեր կողմից փորձագետ ներկա լիներ՝ դոպինգ ստուգման մասնագետ։ Նրա աչքի առաջ կբացեին սրվակը: Ձեր կարծիքով ունե՞նք այդպիսի մասնագետ, իհարկե չունենք, դրա համար մենք ասացինք՝ ոնց ուզում եք որոշեք, մենք համաձայն ենք ձեր որոշման հետ։ Մեզ պետք է իրավաբան-լաբորանտ, որ նա կարողանա դոպինգ-լաբորատորիայում նստել և աշխատել։ Արեգ Հովհաննիսյանը կարող է մեզ հավաքել, սեմինարներ անցկացնել՝ թույլատրելի և անթույլատրելի դեղամիջոցների վերաբերյալ, բայց լաբորատորիայում նստել և լաբորատոր զննում անցկացնել չի կարող։ Միայն մենք չէ, որ չունենք։ Աշխարհի 220 պետություններից երևի թե 20-ը հազիվ թե ունենա նման մասնագետ»:

Հարցին, աշխարհում ծավալվող դոպինգ-սկանդալների ֆոնին արդյոք մեր թիմին չի սպառնում որակազրկում, Ալավերդյանը պատասխանեց․

«Իհարկե, ոչ։ Վերջին երեք տարվա մեջ ոչ մի դեպք չի արձանագրվել։ Որևէ մարզիկ կա՞, որ զգուշացված լինի։ Չկա և չի էլ լինելու»։

Հարցին, թե ինչ է մտադիր անել ֆեդերացիան, Ալավերդյանը պատասխանեց.

«Մենք պատասխանել ենք, որ համաձայն ենք նրանց լաբորատոր փորձաքննության արդյունքի հետ։ Ոչինչ չենք անելու։ Ինչ որոշում ուզում են, թող կայացնեն։ Ինչևէ, ասեմ, որ 2004 և 2008 թվականի օլիմպիական խաղերի մասնակիցների 90 %-ն է օգտագործել դոպինգ։ Դա դոպինգ չի եղել այդ ժամանակ։ Բոլոր մարզիկները պատրաստվում են որոշակի դեղամիջոցներով, որոնք օգնում են բարձրացնել աշխատունակությունը։ Դրա համար օգտագործում են բոլոր մարզիկները։ Դոպինգ-թեստ հանձնելուց 100-120 օր առաջ պետք է «մաքուր» լինես։ Իսկ Բախն եկավ ասաց. «Չէ, ես 4 տարի է ուսումնասիրել եմ և ասում եմ՝ ձեր 100 օրը ես կարող եմ 20 օրվա մեջ բռնել»։ Այսինքն հին թեստերը պահվում են տարիներ շարունակ և հետո բացվում են։ Հիմա Հռիփսիմեի մեդալը որ վերցնում են, 4-րդ տեղի փորձանմուշը բացելո՞ւ են ստուգեն։ Բախը թող դրա մասին մտածի։ Եթե Բախը կցկտուր գիտի իր գործն, ապա ես 20 տարի է գիտեմ նրա գործը։ Ինչ որոշեն, այն էլ կլինի։ Ոչինչ չենք կարող անել։ Մեխն ու «չագուչի» դեմ ի՞նչ կարող ենք անել։ Մեխն էլ է նրանց ձեռքը, «չագուչն» էլ։ Մենք ի՞նչ կարող ենք անել մեր հարևան Թուրքիային՝ հարյուր տարի առաջվա դեպքերի համար՝ ոչ մի բան։ Ուժի դեմ ոչ մի պատասխանատվություն չկա։ Կան հզոր պետություններ, որ կանգած են իրենց մարզիկների հետևում, դատի են տալիս, բայց դեռևս ոչ մի բանի չեն հասել»։

802 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am