Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանը գտել է Հովիկ Աբրահամյանի ախորժակը զսպելու միջոցը. «Ժամանակ»

09:47, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Սերժ Սարգսյանը գտել է Հովիկ Աբրահամյանի ախորժակը զսպելու միջոցը. «Ժամանակ»

«Ինչպես հայտնի է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է նոյեմբերի 22-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետին Սերժ Սարգսյանն է հորդորել ներկա գտնվել նիստին: Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանի տասնյակ միլիոնավոր դոլարների չարաշահումների վերաբերյալ անառարկելի փաստեր է ներկայացրել Սերժ Սարգսյանին, որի արդյունքում, եթե Սերժ Սարգսյանը որոշի դրանց թեկուզ մի մասին ընթացք տալ, ապա մի քանի նախկին պաշտոնյաներ կհայտնվեն ճաղերի հետևում, այդ թվում և նախկին վարչապետը:

Սերժ Սարգսյանը, սակայն, սովորության համաձայն, այդ փաստերը ոչ թե կհանձնի դատախազությանը, այլ դրանք կօգտագործի հասցեատերերի դեմ, որպես կոմպրոմատ:

Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի դեպքում այն կունենա նար ԱԺ նախագահ դառնալու ախորժակը զսպող լավ աշխատող միջոց»:
    
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

4206 | 1
Facebook