Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

Մարտի մեկի բացահայտման հարցը վերաբերում է օրինապահ մարմիններին. «Առավոտ»

09:50, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Մարտի մեկի բացահայտման հարցը վերաբերում է օրինապահ մարմիններին. «Առավոտ»

«Այնքանով, ինչքանով որ բացահայտված է, ես դա գիտեմ», - 2008թ. Մարտի 1-ին 10 քաղաքացիների սպանության քննության վերաբերյալ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի երեկ բարձրացրած հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Մեր հարցին՝ ինչքանո՞վ է բացահայտված «Մարտի 1-ը» պարոն Հարությունյանը պատասխանեց. «Դե, Հունանյանների, մնացածների և այլն, և այլն:

Բայց ես չգիտեմ, թե իրավապահ մարմինները գտնում են, որ դա բացահայտվա՞ծ է, թե՞ ոչ, ես ինչ կարող եմ ասել»: Մեր դիտարկմանը, թե «Մարտի 1-ը» շփոթել եք «Հոկտեմբերի 27-ի» հետ, պատգամավորը շարունակեց. «Հա, ախ «Մարտի 1» եք ասում, հա, հա, ես չգիտեմ՝ ինձ համար դժվար հարց է, բացահայտված, չբացահայտված լինելու հանգամանքը: Այո, մեր երկրում կան դժգոհություններ, որ «Մարտի 1-ը» բացահայտված չէ մինչև վերջ, բայց բացահայտման հարցը ոչ թե քաղաքական գործիչներին է վերաբերում, այլ օրինապահ մարմիններին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

1376 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am