Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

«Դժվար է ասել, թե ում եմ համակրում». Արոնյանը՝ Կարլսեն - Կարյակին պայքարի մասին

00:40, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
«Դժվար է ասել, թե ում եմ համակրում». Արոնյանը՝ Կարլսեն - Կարյակին պայքարի մասին

Այսօր Երևանի շախմատի տանը Լևոն Արոնյանը շախմատային սեանս անցկացրեց հաշմանդամություն ունեցող 20 երեխաների հետ՝ «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի շրջանակներում: Սեանսից հետո Արոնյանը խոսեց նաև Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի համար ընթացող պայքարի մասին․

«Շատ հետաքրքիր պահ է հիմա: Կարլսենը մի քանի պարտիա պետք է հաղթող դուրս գար, բայց ոչ-ոքի ավարտեց խաղերն, իսկ 8-րդ պարտիայում պարտվեց: Կարլսենը հայտնի է նրանով, որ կարողանում է վերականգնել ուժերը և պայքարել: Հիմա պետք է համարենք, որ Կարյակինի հնարավորություններն ավելի մեծ են, բայց ամեն ինչ էլ կարող է լինել։ Երկուսին էլ լավ ճանաչում եմ: Դժվար է ասել, թե ում եմ համակրում: Գուցե շախմատի համար լավ կլինի, որ Կարյակինը հաղթի, որովհետև ինտրիգ կառաջանա։ Բայց դժվար է ասել։ Մենք էլ հիմա չգիտենք՝ թե ինչ կլինի։ Կարող է վատ սցենար գնա՝ եթե Կարլսենը պարտվի. խնդիրներ սկսվեն, ինչպես տեղի ունեցավ Լոնդոնի մրցաշարից հետո, երբ Գարի Կասպարովը պարտվեց Վլադիմիր Կրամնիկին (2000 թ․)։ Շախմատից դուրս խաղ էր, դա մեզ պետք չէ։ Թող մեր խաղերը շախմատի մեջ մնան»,- նշեց Արոնյանը՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

824 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am