Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սմարթֆոնների վաճառքից ստացված համաշխարհային եկամտի 91 տոկոսը բաժին է ընկել Apple-ին

22:30, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Սմարթֆոնների վաճառքից ստացված համաշխարհային եկամտի 91 տոկոսը բաժին է ընկել Apple-ին

Ամերիկյան Apple տեխնոոգիական ընկերության մասնաբաժիմը սմարթֆոնների վաճառքից ստացվող համաշխարհային եկամտում 2016-ի երրորդ եռամսյակում կազմել է 91%: Այս մասին տեղեկացնում է Strategy Analytics վերլուծական ընկերությունը:

Համաշխարհային եկամտի ընդհանուր ծավալը վերոնշյալ ժամանակաշրջանում կազմել է 9.4 մլրդ դոլար, որից 8.5 մլրդ դոլարը բաժին է ընկել Apple-ին:

Ամերիկյան տեխնոլոգիական հսկային հաջորդում է չինական Huawei ընկերությունը` եկամտի 2.4%-ով, որը կազմում է 0.2 մլրդ դոլար: Ընկերությունն առաջին անգամ դարձել է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների ամենաշահութաբեր վաճառողը:

Երրորդ տեղը բաժին է ընկել Vivo ընկերությանը, չորրորդը` Oppo-ին: Այսպիսով` սմարթֆոնների ամենաշահութաբեր վաճառողներից երեքը ներկայացնում են Չինաստանը:

10743 | 0
Facebook