Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Շախմատը մտերմացնում է մարդկանց». Լևոն Արոնյանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ շախմատային սեանսի մասին

19:40, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
«Շախմատը մտերմացնում է մարդկանց». Լևոն Արոնյանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ շախմատային սեանսի մասին

Այսօր Երևանի շախմատի տանը տեղի ունեցավ «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատային սեանսը՝ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: Միջոցառմանը մասնակցեց Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 20 աշակերտ:

«Ամեն հայի համար կարևոր է ակտիվ լինել իր երկրի կյանքում։ Հավասարությունը հնարավորություն է տալիս լիարժեք կյանք ապրել, ինչն ամենակարևորն է։ Պետք է բոլորս աշխատենք այդ ուղղությամբ։ Շատ անգամ երեխաները լավ են խաղում։ Երբ իմ ամբողջ ուժով եմ խաղում, երեխաներն էլ են կարողանում շատ լավ խաղալ։ Դա նրանց պետք է որ ոգևորի։ Շախմատը ողջունում է հավասարությունը։ Շախմատ խաղալու համար քեզ շատ բան պետք չէ, ուղղակի պետք է ցանկություն ունենալ և սիրել խաղը։ Կարծում եմ՝ շախմատը մտերմացնում է մարդկանց։ Այս երեխաների համար ամենակարևորը զգալն է, որ նրանք հավասար են և նրանց համար էլ են բոլոր հնարավորությունները ստեղծված։ Ճիշտն ասած՝ շախմատիստ լինելով շատ ժամանակ չունենք, բայց ամեն հնարավորություն օգտագործում ենք՝ այս գաղափարները տարածելու համար։ Կարծում եմ՝ լավ մրցաշար ստացվեց։ Հավասարության համար շախմատը մեծ բան է։ Այս սպորտաձևում այդքան էլ կարևոր չէ դու ֆիզիկապես ուժեղ ես, թե ոչ»,- նշեց Արոնյանը՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

Խոսելով տղաների և աղջիկների խաղամակարդակի տարբերության մասին՝ Արոնյանը նշեց․

«Ես միշտ մտածել եմ, որ շախմատում չպետք է այդպիդի տարբերություն լինի։ Շատերն ինձ հետ չեն համաձայնում։ Հայաստանում շատերի հետ եմ այդ մասին խոսում։ Աղջիկներն ու տղաները պետք է նույն ուժի խաղան ու իրար հետ մարզվեն։ Եթե աղջիկներին ու տղաներին առանձնացնում են փոքր տարիքից, նրանք հնարավորություն չեն ունենա ուժեղի հետ մրցել և զարգանալ։ Իմ կարծիքով՝ սխալ է գնում զարգացման գործընթացը»։

Նշենք, որ Լևոն Արոնյանն արդեն 7-րդ տարին է մասնակցում նախաձեռնությանն՝ այդկերպ միանալով ներառականության գաղափարի տարածմանը: Սեանսի վերջում կազմակերպիչները Լևոնին շախմատի ֆիգուրի տեսքով ժամացույց նվիրեցին։

537 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am