Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Լեզուների տարածումը աշխարհում. ռուսերենը մեռնում է

19:30, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Լեզուների տարածումը աշխարհում. ռուսերենը մեռնում է

Օրերս Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպանը հայտարարեց, որ ռուսաց լեզուն հետխորհրդային երկրների շրջանում պետք է ստանա 2-րդ պետական լեզվի կարգավիճակ:
     Թեև Հայաստանում, առայժմ, այդպիսի հեռանկարն անիրատեսական է, սակայն «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարկ է համարում որոշ տեղեկություններ հրապարակել աշխարհում տարբեր լեզուների տարածման մասին:
     Այսպիսով, աշխարհում ամենաշատ մարդկանց համար մայրենի լեզուն չինարենն է, երկրորդ տեղում անգլերենն է, իսկ ռուսերենը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
     Մայրենի լեզուն ըստ բնակչության
     Չինարեն 1,2 մլրդ
     Անգլերեն 500 մլն
     Իսպաներեն 425 մլն
     Արաբերեն 300 մլն
     Պորտուգալերեն 230 մլն

Այնինչ, մայրենիից բացի, որպես 2-րդ օտար լեզու, աշխարհում ամենաշատը խոսում են անգլերեն, իսկ չինարենն այստեղ 2-րդ հորիզոնականում է:
     2-րդ (օտար) լեզու ըստ բնակչության
     Անգլերեն 1 մլրդ
     Չինարեն 300 մլն
     Ֆրանսերեն 195 մլն
     Իսպաներեն 125 մլն
     Արաբերեն 120 մլն

Գումարային առումով, այս կամ այն կերպ (որպես մայրենի կամ օտար), թե անգլերենին և թե չինարենին տիրապետում է մոտ 1,5-ական միլիարդ մարդ: Երրորդը իսպաներենն է՝ մոտ 550 միլիոն մարդ: Ապա գալիս են արաբերենը (420 միլիոն), ֆրանսերենը (270 միլիոն), պորտուգալերենը (260 միլիոն): Ռուսերենին, այս կամ այն կերպ, տիրապետում է 220 միլիոն մարդ:
     Ընդ որում, քանի որ բազմաթիվ հետխորհրդային երկրներում ռուսերենին տիրապետում են տարեց մարդիկ, իսկ երիտասարդները այլ լեզուներ են սովորում, կանխատեսվում է, որ 2025 թվականին ռուսերենը որպես մայրենի կամ երկրորդ լեզու իմացողների թիվն աշխարհում կլինի 200 միլիոնից քիչ: Այնինչ, տարածված մյուս լեզուների իմացողների թիվը միմիայն աճում է:
     Ռուսերենի, որպես մայրենի լեզվի, դիրքերը ամենաթույլն են ըստ երկրների ցանկում: Այստեղ ռուսերենը զիջում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, արաբերենին, պորտուգալերենին, գերմաներենին, հոլանդերենին և անգամ սերբերենին:
     Մայրենի լեզու ըստ երկրների
     Անգլերեն 56 երկիր
     Ֆրանսերեն 29 երկիր
     Արաբերեն 24 երկիր
     Իսպաներեն 20 երկիր
     Պորտուգալերեն 8 երկիր

Միակ չափանիշը, ըստ որի ռուսերենը հայտնվում է թոփ-հնգյակում, դա 2-րդ օտար լեզուն է ըստ երկրների: Դրանք, հիմնականում, հետխորհրդային երկրներն են, ուր մարդիկ ռուսերենին տիրապետում են անգլերենից լավ: Սակայն անգամ այդ երկրների մի մասում (մերձբալթյան երկրներում, Ադրբեջանում ու Վրաստանում) շուտով անգլերեն իմացողնրի թիվը կգերազանցի ռուսերեն իմացողներին:
     Ամենատարածված օտար լեզու ըստ երկրների
     Անգլերեն 55 երկիր
     Ֆրանսերեն 14 երկիր
     Ռուսերեն 13 երկիր
     Իսպաներեն 8 երկիր
     Արաբերեն 6 երկիր

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

3341 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 02:55, 24.11.2016
դե ռուսերենը բացի նախքին սովետական հանրապետություններից ոչ մի երկիր ոչ ռուսին հարգում էին ոչ էլ ռուսերեն խոսալու ցանկություն ունեին...հիմա էլ ուզում են զաստավիտով ռուսերենը որոշ պետեություններում սարքեն պետական լեզու։ ես ի նկատի ունեմ հայաստանում, ադրբեջանում, ուզբեկստան, ղազախստան, ինչքան չքավոր ու խեղճ ապրող պետուտություններ կան դրանց կստիպի որ ռուսերենը սարքեն պետական լեզու։ մերձբալթյան պետությունները երբեք չեն համաձայնվի,վրաստանը նույնպես. ես երբեք չեմ ցանկանա որ էդ շովինիստ ազգի լեզուն Հայաստանում դառնա պետական լեզու.. դպրոցներում թող սովորեն ինչպես մյուս օտար լեզուները ոչ ավել ոչ պակաս.. բայց ոչ թե դարձնեն պետական լեզու։ինչպես սովետի ժամանակ ստիպում էին որ բոլոր տեսակի տեղեկանք ու դիմում գրվեր միայն ռուսերեն.. եթե մի 4 տարի էլ սովետը մնար բոլոր հայկական դպրոցները կփակեյին կդարձնեյին ռուսական...շատերը ռուսին լավ չեն ճանաչում դրանք սատանից 7 օր շուտ են ծնվել։
HAYK
HAYK 09:08, 24.11.2016
LEZVI HARC@ MITUMNAVOR EN MEJTEX BEREL VOR JOXOVERDI USHADRUTYUN@ SHEXEN AVELI VTANGAVOR GORCARKIC!
RUSNER@ ANDAMALUDZUM , AMLACNUM U GRPANUM EN HAYOC BANAK@ AYN MIACNELOV RUSAKANIN U AYN DNELOV RUSAKAN HRAMANATARUTYAN TAK .
VINC EL HAMOZEN U ES STOR DAVAJANUTYUN@ PORDZEN CAXEL HAY DAVAJAN ISHXANUTYUNNER@ PAST@ MNUM E NUYN@ ' DAVAJANNER@ VAJARUM EN YERKIR@, DAVAJANUM EN .
SA HH ANKAXUTYAN VERJN E .
STOR DOD ANARAK LKTI GEXACI GOX ANASUNNEROV LAPECIN U GOXACAN , YERKIRN U AZG@ POXECIN OFSHORAYIN HASHIVNEROV U BENTLINEROV ...
VOR HIMA CHOKEN RUSI ARAJ KANI JAR CHUNEN U CAXEL EN AMEN SRBUTYUN!
Katoxixozic brnac , haytni doderov u srikanerov verjacrac , naxagahn u ir shaykan el vren ...
DAVAJANNER EN ...APRILIN TOXECIN 100+ AVELI ANMEX EREXEK ZOHVEN U MATAX LINEN , RUSI PATVEROV CHTOXECIN KRAKEN MOTECOX TSHNAMUM ...
ES VERJNA JOXOVURD ...
ERKIR@ CAXUM EN ...