Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում սպանել են քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Թաթարստանի արքայազնին

17:05, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Գերմանիայում սպանել են քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Թաթարստանի արքայազնին

Գերմանիայի Նոյ Ուլմ քաղաքում սպանվել է քիքբոքսինգի աշխարհի բազմակի չեմպիոն ռուսաստանցի Մուսա Մուսալաևն՝ ավելի հայտի Թաթարստանի արքայազն մականվամբ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է Մուսալաևի վրա։ Ողբերգությունը տեղի է ունեցել մարզիկի տան շքամուտքի մոտ։ Հանցագործը կրակել է, ապա նստել մեքենան և հեռացել դեպքի վայրից։

Նշենք, որ 37-ամյա մարտիկն քիքբոքսինգի տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոն է։ Նա 17 մենամարտ է անցկացրել (որոնցից 15-ը՝ MMA-ում), որոնցում չի պարտվել: 2012 թվականին ավարտել է մարզական կարիերան և 2013-ից կնոջ և 3 երեխաների հետ ապրում է Գերմանիայում։

6879 | 0
Facebook