Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պինգվինները հակված են դիապղծության, մանկապղծության, բռնաբարության և սպանությունների

01:05, հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2016 թ.
Պինգվինները հակված են դիապղծության, մանկապղծության, բռնաբարության և սպանությունների

Արտաքինից մեղմ ու բարի պինգվինները իրականում հակված են դաժանությունների ու այլասերվածությունների: 1910-13թթ. Անտարկտիդայում անց կացրած իր հետազոտությունների ժամանակ Ջորջ Լևիկը հետաքրքիր հաշվետվություն է ներկայացրել նրանց սեռական կյանքի վերաբերյալ: Նրա աշխատանքները հրապարակող թերթի խմբագրությունը ապշել էր գիտնականի ներկայացրած փաստերից և որոշել թաքցնել մանրամասները: Սակայն հիմա այդ գաղտնի նյութերը հրապարակել է բրիտանական ազգային թանգարանը:

Ջորջ Լևիկը Ադեր հրվանդանում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ պինգվինները հաճախ են ինքնաբավարարմամբ զբաղվում, հակված են նեկրոֆիլիայի (սեռական ակտ հանգուցյալների հետ), ստիպողական ու բռնի սեքսի` այդ թվում և ձագերի նկատմամբ: Նրանք սեռական հարաբերություն են ունենում ոչ միայն սերնդի շարունակման համար, և հաճախ արուները բավարարում են իրար: «Այս պինգվինների համար սուրբ բան չկա»,- գրել էր գիտնականը իր զեկույցում, որից բերում ենք մեջբերումներ.

«Այսօր ես տեսա, թե ինչպես էր արու պինգվինը մեկ րոպեից ավել սեռական հարաբերություն ունենում սատկած ցեղակցի հետ, իսկ նրա սեռական օրգանը այնպիսին չէր, ինչպիսին սովորաբար լինում է բեղմնավորման ժամանակ»:

«Եվս մեկ այլասերման ակտի ականատես դարձա: Վիրավոր էգը հազիվ էր սողում փորի վրա, նրան մոտեցավ արուն ու բռնաբարեց, իսկ վիրավորը չէր կարողանում դիմադրել»:

«Կան պինգվիններ, որոնք հիմնական գաղութի մեջ չեն ապրում, այլ թափառում են նրա շուրջն ու իսկական ավազակների նման բռնանում մոլորված էգերի վրա»:

16389 | 2
Facebook