Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հարսանեկան լուսանկարները ցնցել են համացանցը

16:19, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հարսանեկան լուսանկարները ցնցել են համացանցը

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հարսանեկան արարողության լուսանկարները հրապարակվել են համացանցում` հարուցելով հազարավոր մարդկանց զայրույթը: Նրանք համարում են, որ լուսանկարներում նորապսակներն իրենց անպարկեշտ ու վուլգար են պահում:

Հարսանիքը տեղի է ունեցել Նյու Յորքում` 11 տարի առաջ: Հետաքրքիր է, որ Զախարովան ինքն է ուշադրություն հրավիրել իր սկանդալային լուսանկարների վրա: 2 շաբաթ առաջ նա «Ֆեյսբուքում» գրել էր. «Ուղիղ 11 տարի առաջ` Նյու Յորքում: Այժմ ես ավելի քիչ եմ կշռում, շատ բան գիտեմ, սակայն կարևորը` ես սովորել եմ սիրել: Գրառմանը նա կցել էր հարսանիքի ամենահամեստ նկարներից մեկը:

Սակայն լուսանկարիչն, ով 11 տարի առաջ արել է լուսանկարները, հրապարակել է այլ լուսանկարներ: «Նա այնքան զայրացավ, որ ասում էր, թե պատրաստ է ինձ մսի հետ ուտել: Սակայն նրա ամուսինն ասաց`հանգստացիր, սա կյանք է»,- ասել է համաշխարհային հռչակ վայելող լուսանկարիչ Նիկոլայ Կոմիսարովը:
24143 | 7
Facebook