Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Փաղանգավոր սարդերը ուտում են այնքան, մինչև պայթեն

19:05, կիրակի, 27 նոյեմբերի, 2016 թ.
Փաղանգավոր սարդերը ուտում են այնքան, մինչև պայթեն

Այս խոշոր սարդանման արարածը աշխարհի տարբեր երկրներում տարբեր անուններ ունի` փաղանգավոր սարդ, ուղտասարդ (անապատային տարածքներում բնակվելու համար), «քամու կարիճ» (չափազանց արագաշարժության համար): Աշխարհում հաշվվում է այս սարդերի ավելի քան 1000 տեսակ: Այս «հրեշները» անհագ են, անազատության մեջ նրանք կարող են ուտել այնքան, մինչև պայթեն` բառի բուն իմաստով: Բնության մեջ դա հնարավոր չէ, քանի որ կուշտ ուտելուց հետո սարդն այլևս չի կարող նոր որս անել:
     Փաղանգավոր սարդերի մարմնի երկարությունը կարող է հասնել 15մմ-ից մինչև 5-7սմ-ի` կախված նրանց տեսակից: Որոշ տեսակներ կարողանում են զարգացնել ժամում մինչև 19 կմ/ժ արագություն և ցատկել ավելի քան մեկ մետր: Նրանք հիմնականում տարածված են Աֆրիկայում, Ամերիկայում, Եվրոպայում, Միջին Ասիայում:

21242 | 0
Facebook