Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հարցազրույցներ

«Հայկական շուկայում եթե մրցակցություն լիներ, բենզինն առնվազն 2 անգամ պետք է էժանանար». Արշակ Սադոյանը` բենզինի նոր ներկրողի մասին

16:45, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
«Հայկական շուկայում եթե մրցակցություն լիներ, բենզինն առնվազն 2 անգամ պետք է էժանանար». Արշակ Սադոյանը` բենզինի նոր ներկրողի մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահն օրեր առաջ հայտարարեց, որ բանանի և դիզվառելիքի նոր ներկրողներ կան: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ ասաց, որ բենզինի ներկրման ոլորտում «Ֆլեշից» և «CPS»-ից հետո երրորդ ընկերություն է հայտնվել:
     MAMUL.am-ի թղթակիցը Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանից հետաքրքրքվեց, թե ինչպես է վերաբերվում, որ հայկական շուկայում բանանի, բենզինի նոր ներկրող է հայտնվել և հնարավո՞ր է մրցակցության արդյունքում հասնել նրան, որ բենզինի գինն աստիճանաբար նվազի:
     Ա. Սադոյանի խոսքով` իրականում բենզինի ներկրող դեռ չի հայտնվել. «Դա ինչ-որ չափով մոնոպոլիա է և այդ ներկրողները, բոլոր դեպքերում, թեկուզև լինեն մեկ-երկուսը, իրար հետ պայմանավորվածություններ են ձեռք բերում, նրանք ստիպված են այդպես վարվել, ինչը Հայաստանի պայմանագրային հարաբերությունների հետ է կապված. այսինքն` գները դնել Ռուսաստանի կողմից թելադրված գներով: Եթե իսկապես մրցակցություն լիներ, բենզինն առնվազն 2 անգամ պետք է էժանանար այս ընթացքում: Եթե առաջ նավթի 1 բարելի գինը 120 ԱՄՆ դոլար էր, հիմա` 45 է: Պատկերացրեք` ինչպիսի տարբերություն կա նավթի գների միջև, իսկ բենզինը մեկից մեկ ստացվում է նավթից, և քանի որ ժամանակակից տեխնոլոգիաներն այդքան մեծ ծախսեր չեն պահանջում, ապա` ինչքան նավթն է էժանացել, այնքան էլ բենզինը պետք է էժանանար»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:
     Անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի»` գազի գնի նվազմանն առնչվող առաջարկին, Սադոյանը համոզմունք հայտնեց, որ գազի սակագնի նվազումն ազդեցություն կունենա նաև էլէկտրաէներգիայի սակագնի վրա:
     «Եթե ասենք էլէներգիայի 1կվտ/ժ-ը արտադրվում է Հրազադնի ՋԷԿ-ում, ապա, եթե գազին գինն էժանացել է` էլեկտրաէներգիայի գինն` առնվազն համապատասխան չափով, եթե ոչ ավելի, պետք է էժանանա: Քանի որ էլէներգիայի արտադրության մեջ նոր մոտեցումներ կան` արևային էլէներգիայի հետ կապված, բնական է, որ էներգետիկայի ոլորտը թարմ պահելու համար համապատասխան քայլեր արվեն: Ես կարծում եմ, որ միարժեքորեն, պարտադիր պետք է հասնել նրան, որ էլէկտրաէներգիայի գինը նույնպես էժանանա»,- եզրափակեց Արշակ Սադոյանը:

1487 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am