Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ավիավառելիք է մատակարարում Սիրիա` ԵՄ-ի պատժամիջոցներին հակառակ. Reuters

16:00, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Ռուսաստանն ավիավառելիք է մատակարարում Սիրիա` ԵՄ-ի պատժամիջոցներին հակառակ. Reuters

Ռուսական տանկերներն ավիավառելիքի մաքսանենգությամբ են զբաղվում և Եվրոմիության ջրային տարածքներով ավիավառելիք են հասցնում սիրիական ինքնաթիռների ռեակտիվ շարժիչների համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
     Համենայն դեպս, ռուսական դրոշով երկու տանկեր Կիպրոսի ջրային տարածքով իրականացրել են այդպիսի մատակարարումներ, որոնք հակասում են Եվրոմիության պատժամիջոցներին: Մատակարարումների կտրուկ աճ է գրանցվել հոկտեմբերին, ասել է աղբյուրը:
     Մեկ այլ աղբյուր նշել է, որ ռուսական տանկերները վառելիքը տեղ հասցնելուց առաջ այցելել են կիպրոսյան և հունական նավահանգիստները:
     Ռուսաստանի պաշտպանության և տրանսպորտի նախարարություններն սկզբից ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից, սակայն ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ԵՄ-ի պատժամիջոցները Սիրիա վառելիքի մատակարարման հետ կապված չեն կարող տարածվել այդ երկրում ռուսական ավիախմբի վրա:

6979 | 1
Facebook