Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Ձմռան կոմունալ վճարումները պետք է մարվեն տարվա ինն ամիսների ընթացքում. առաջարկ

15:05, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Ձմռան կոմունալ վճարումները պետք է մարվեն տարվա ինն ամիսների ընթացքում. առաջարկ
     Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության (ՀԱՍԱԿ) աշխատանքային խորհրդակցությունն, որի ընթացքում ձևավորվեց կուսակցության փորձագիտական կոմիտեն: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին երկրում սոցիալական անվտանգության երաշխիքների ստեղծման նոր մեխանիզմները` մասնավորապես առողջապահության, արդարադատության, էներգետիկայի ու տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտներում:
     Խորհրդակցության ընթացքում բարձրացվեց կոմունալ ծառայությունների վճարման նոր մոդելի մշակման անհրաժեշտության հարցը: Համաձայն առաջարկվող մոդելի, ձմռան ամիսներին սպառված էլեկտրաէներգիայի ու գազի սպառման հետևանքով գոյացած ֆինանսական պարտավորություները քաղաքացին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում կարող է մարել մինչև 9 ամիսների ընթացքում:
     Նման մոդելի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ձմռան ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի ու բնական գազի սպառման ծավալներն աճում են 45-50%-ով, մինչդեռ թե էլեկտրաէներգիայի, թե գազի սակագները, չնայած վերջին շրջանի սակագնային մեղմացմանը, շարունակում են բավականին բարձր մնալ առկա ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Այս խնդիրը շարունակում է լուրջ բեռ հանդիսանալ ՀՀ քաղաքացիների համար` իրենից վտանգ ներկայացնելով պետության սոցիալական անվտանգության համար` նպաստելով արտագաղթին, տարատեսակ վարկային բեռների գոյացմանը և, ի վերջո, աղքատության խորացմանը: Միևնույն ժամանակ խոսքը վարկային մեխանիզմների կիրառման մասին չէ, քանի որ վերջիններս լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում քաղաքացու համար: Մոդելը նախ և առաջ ենթադրում է էներգետիկ ընկերությունների (տվյալ դեպքում Հայաստանի էլեկտրական ցանցերի և Գազպրոմ-Արմենիայի) կողմից պետության՝ որպես գլխավոր երաշխավորողի դիտարկումը:
     ՀԱՍԱԿ-ն իր փորձագիտական խմբով պատրաստ է տվյալ հարցը Կառավարության օրակարգում հայտնվելու դեպքում մասնակցություն ունենալ առաջարկած մոդելի մշակման և կատարելագործման գործում:
9493 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am