Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ծառուկյանը փակեց Արա Աբրահամյանի ճանապարհը

15:42, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Ծառուկյանը փակեց Արա Աբրահամյանի ճանապարհը
     Դեռ մեկ տարի առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ կուսակցություն է ստեղծելու ու մասնակցելու է Աժ ընտրություններին: Սկսեցին ակտիվ խոսակցություններ տարածվել, թե Աբրահամյանը լինելու է հայաստանյան քաղաքական դաշտի նոր Գագիկ Ծառուկյանը, գալիս է լրացնելու նրա տեղը և այլն: Օրեր առաջ, սակայն, Աբրահամյանը զարմանալիորեն հայտարարեց, որ չի մասնակցելու 2017-ի խորհրդարանական ընտրություններին` բացատրելով, թե խնդիրներ են առաջացել, մեկնում է Հայաստանից, կվերադառնա եկող տարվա գարնանը: Ասում են` Սերժ Սարգսյանն է Արա Աբրահամյանին հետ պահել քաղաքականություն մտնելուց, քանի որ Գագիկ Ծառուկյանն արդեն վերադառնում է, այլ կերպ ասած` ԲՀԿ նախկին առաջնորդը փակեց նրա ճանապարհը: Ի դեպ, ըստ լուրերի, չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն մուտք գործի ոչ թե «Բարգավաճ Հայաստան»-ի միջոցով, այլ մի խումբ գործարարների հետ միասին` նոր շարժում ձևավորած:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8726 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am