Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

ԱՄՆ-ը քննադատության է ենթարկել Ռուսաստանի և Աբխազիայի համատեղ զինված ուժերի ստեղծումը

17:15, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ը քննադատության է ենթարկել Ռուսաստանի և Աբխազիայի համատեղ զինված ուժերի ստեղծումը

ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատության է ենթարկել Ռուսաստանի և Աբխազիայի համատեղ զինված ուժերի ստեղծումը: Ամերիկյան դիվանագիտական տեսչության հայտարարության մեջ ասվում է, որ համաձայնագիրն անվավեր է և չի համապատասխանում միջազգային իրավունքին:
     Վաշինգթոնը հանդես եկավ այս հայտարարությամբ նոյեմբերի 22-ին, անմիջապես հաջորդ օրն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության արժանացրեց համաձայնագիրը:
     Աբխազիան Վրաստանից իր անկախության մասին հայտարարեց 1990-ականների սկզբին կարճ քաղաքացիական պատերազմից հետո: Աբխազիայի ինքնավարությունն ուժեղացավ 2008-ին Ռուսաստանի Վրաստան ներխուժումից հետո:
     Ավելի ուշ Մոսկվան ընդունեց Աբխազիայի անկախությունը, սակայն ՄԱԿ-ի անդամների գերակշռող մասը հրաժարվեց դա ընդունել:

1150 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am