Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում մեծ հանցագործներից շատերը «գժի թուղթ» ունեն, որը նրանց պաշտպանում է պատժից». Ոսկան Սարգսյան

14:50, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
«Հայաստանում մեծ հանցագործներից շատերը «գժի թուղթ» ունեն, որը նրանց պաշտպանում է պատժից». Ոսկան Սարգսյան
     Հայաստանում օրենքը, որպես պատժիչ սուր, գործում է ընտրողաբար, միայն՝ ոմանց գլխին: Ծանր հանցագործությունների համար չեն դատվում կամ պայմանական են ազատազրկվում, ոմանց էլ չնչին հանցանքի համար դատում են օրենքի ամբողջ խստությամբ: Ֆաշիստական Իտալիայի առաջնորդ Բենիտո Մուսոլինին ասել է. «Մերոնց ամեն ինչ կարելի է, ուրիշներին՝ օրենքով»: Տավուշում դատում են հոգեկան հիվանդությամբ տառապող երիտասարդի, ով հոգեկան հիվանդությամբ տառապող, կորած քրոջը որոնելիս պատահաբար համագյուղացու տուն է մտել, քրոջն այնտեղ չգտնելով՝ դուրս եկել այնտեղից: Հայաստանում մեծ հանցագործներից շատերը «գժի թուղթ» ունեն, որը նրանց հուսալի վահանի նման պատժից ու պատասխանատվությունից պաշտպանում է:
3267 | 5
Facebook