Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազատ Արշակյանն առաջարկում է 1000 դրամներ գանձելու փոխարեն շքեղության հարկ սահմանել

13:05, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Ազատ Արշակյանն առաջարկում է 1000 դրամներ գանձելու փոխարեն շքեղության հարկ սահմանել

Հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն այսօր լրագրողների հետ զրույցում առաջարկով է հանդես եկել, ըստ որի` ոչ թե պետք է զինվորականներից, բժիշկներից, մանկավարժներից բանակի համար գանձել 1000 դրամ, այլ շքեղության հարկ դնել թանկարժեք մեքենաների, առանձնատների, նյութական միջոցների վրա. «Եթե ուզում ես ճոխ կյանքով ապրել, պետք է վճարես դրա համար: Դրանով մենք մի քանի հարց կլուծենք, այդ թվում՝ կզսպվեն հոռի բարքերը, չի կարելի այդքան մեծ տարբերություն դնել աղքատների, միջին խավի ու օլիգարխների միջև»,- ասել է Արշակյանը: Ինչ վերաբերում է իշխանության հայտարարությանը, թե հնարավոր է, որ այդ 1000-ական դրամների գանձումը ոչ թե պարտադիր, այլ կամավոր սկզբունքով արվի, Արշակյանն ընդգծել է. «Շատ լավ է, որ իշխանությունը նահանջեց, շատ լավ կլինի, որ ներողություն խնդրի ու անցնի հաջորդ քայլին՝ շքեղության հարկ գանձելուն»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքների աջակցության համար գանձվող 1000-ական դրամների գանձելու նախագիծը:

4816 | 1
Facebook