Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Twitter-ն արգելափակել է իր համահիմնադրի և գլխավոր տնօրենի էջը

12:35, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2016 թ.
Twitter-ն արգելափակել է իր համահիմնադրի և գլխավոր տնօրենի էջը

Twitter սոցիալական ցանցի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի թվիթերյան էջն արգելափակվել է, հաղորդել է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ Դորսիի` @jack անվամբ էջն անհայտ պատճառներով ժամանակավորապես արգելափակվել է: Ապաարգելափակումից հետո պարզվել է, որ Դորիսին ընդամենը 200 բաժանորդ ունի, ավելի ուշ նրա բաժանորդների թիվը վերականգնվել է` հասնելով նախկին 3.8 միլիոնին:

Ինքը` Դորսին, թվիթերյան իր էջում գրել է, որ արգելափակումը ներքին սխալի հետևանք է եղել:

Twitter-ի օրենքներով` ցանկացած օգտատեր կարող է անջատել իր հաշիվը, սակայն արգելափակում կարող է իրականացնել միայն ընկերությունը:

2753 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am